ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունը բացահայտվել է․ հայտնաբերվել է նաև այլ գողացված հայելիներ

23.11.2019 11:33 Գողություն

Նոյեմբերի 20-ին, ժամը 09.10-ը ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 19-ի, ժամը 18-ից նոյեմբերի 20-ի ժամը 09-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես» ավտոմեքենայի կողային հայելին՝ պատճառելով 50.000 դրամի վնաս:
Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հափշտակությունը կատարել է 40-ամյա մի տղամարդ, որը գողոնը պահում է Լուկաշին փողոցի տներից մեկում:
Զննությամբ հայտնաբերվել է գողոնը և այլ ավտոմեքենաների հայելիներ:
Նույն օրը, ժամը 18.20-ին, տղամարդը գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Հայտնել է նաև, որ Երևան քաղաքի տարածքում կայանված ավտոմեքենաներից կատարել է այլ գողություններ և գողության փորձեր ևս:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրա գործողություններից տուժած անձնաց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: