ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենաների կողային հայելիների գողությունները բացահայտվեցին

06.03.2020 14:19 Գողություն
Մեքենաների կողային հայելիների գողությունները բացահայտվեցին

Փետրվարի 27-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 26-ի ժամը 20.00-ից փետրվարի 27-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում փորձել են գողանալ Արամի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 5-ին պարզվել է գողության փորձ կատարողի ինքնությունը: 17-ամյա պատանին բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ հունվար և փետրվար ամիսներին Կենտրոն վարչական տարածքում տարբեր ավտոմեքենաներից գողացել է հայելիներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներից հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: