Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին Գրիբոյեդովի փողոցում կայանված մեքենաների հայելիները գողացողին
Մարտի 19-ին, ժամը 13.15-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում գողությունների վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Ահազանգողը հայտնեց, որ գողացել են Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքում կայանված «Հոնդա», «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի յոթ ավտոմեքենաների կողային հայելիները։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո անցավ հետախուզական միջոցառումների իրականացմանը։ Հետևողական աշխատանքի արդյունքում Արաբկիրի ոստիկանները տեղեկություններ ձեռք բերեցին, որ կասկածվողը Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցի բնակիչ է։ Որոնողական միջոցառումների արդյունքում 38-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Գողացված հայելիները հայտնաբերելու և դեպքերի հանգամանքները պարզելու միջոցառումները շարունակվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: