Մեքենայի հայելիներ գողացած անձը ներկայացավ ոստիկանություն
Հոկտեմբերի 3-ին ժամը 9-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ հոկտեմբերի 2-ի ժամը 23-ից մինչև հեկտեմբերի 3-ի ժամը 8.45-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են իրենց շենքի բակում կայանված «Մերսեդես»-ի կողային հայելիները` պատճառելով 300.000 դրամի վնաս:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 23-ամյա մի քաղաքացի։ Նա տարված բացատրական աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 4-ին ինքնակամ ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերված է:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: