ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԼՐԱՑՎԱԾ․ Քաղաքացուն վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

04.03.2021 14:28 ՃՏ պատահարներ
ԼՐԱՑՎԱԾ․ Քաղաքացուն վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

ԼՐԱՑՎԱԾ․ 09․03․21թ․

Մարտի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 59-ամյա քաղաքացու և դիմել փախուստի. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզել են, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել Երևանի 32-ամյա բնակիչը՝ իր վարած «ՎԱԶ-21120» մակնիշի ավտոմեքենայով:
Մարտի 3-ին, ժամը 20.50-ին, նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Ավտոմեքենան Գողթ գյուղից տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: