Հայտնաբերվեց Գարեգին Նժդեհի փողոցում
04.04.2018 15:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 3-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների միջոցառումների շնորհիվ Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 25 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Տիգրան Ա.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 211 հոդվածի 1-ին մասի (յուրացում կամ վատնում) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: