Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
04.12.2021 11:22
Հայտարարություն

2021թ. դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայություններն աշխատելու են առավոտյան ժամը 08.00-ից մինչև ընտրությունների ավարտը՝ իրականացնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով սահմանված գործառույթները: Նշված օրն այլ ծառայություններ չեն մատուցվելու: