ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զինված հարձակման մեջ մեղադրվող եղբայրները հայտնաբերվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զինված հարձակման մեջ մեղադրվող եղբայրները հայտնաբերվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2015 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 23.40-ի սահմաններում, անհայտ անձինք մտել էին մայրաքաղաքի Մովսես Խորենացու փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության գրասենյակ, հրազենային վնասվածքներ հասցրել այնտեղ գտնվող չորս հոգու և դիմել փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննության ընթացքում պարզվել էր կասկածյալների անձը` Գևորգ և Հենրիկ Բարսեղյաններ, որոնք որոշ շրջանակների հայտնի են «Կաբելի տղերք» մականվամբ: Որոշում է կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն թվի հոկտեմբերի 28-ին նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում` որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:
2016 թվականի հոկտեմբերի 6-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նրանք հայտնաբերվել են Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մի շինությունում և բերման ենթարկվել:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: