ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին

Հունվարի 15-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Քաջազնունու փողոցում ծառայություն իրականացնելիս ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 50-ամյա Աբել Կ.-ին, որը 2014թ.-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Կարասունսկի շրջանի ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: