ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ֆինանսական բաժանմունքի առաջատար մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.2-479ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

     Իրականացնում է աշխատավարձերի համակարգչային ծրագրերի մուտքագրում, փոփոխությունների գրանցում, անձնական քարտերի ընդհանուր հաշվառում, մասնակցում է Բաժանմունքի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, բողոքներ և այլ գրություններ: Իրականացնում  է պաշտոնի  անձնագրով սահմանված  այլ  լիազորություններ:   

Հիմնական աշխատավարձը 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:

Մրցույթը կկայանա 02.05.2022թ. ժամը 10:00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:

2. ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության հավապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի առաջատար մասնագետներ (ծածկագիր` 03-Հ-3.2-464), (ծածկագիր`  03-Հ-3.2-564) ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

     Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ոստիկանության գործունեության կոնկրետ ոլորտի հաշվառման հետ կապված աշխատանքները, համակարգչային ծրագրով իրականացնում է աշխատակիցների անձնական քարտերի ընդհանուր հաշվառում, աշխատավարձերի հաշվարկ, դրամական վարձատրությանն առնչվող վճարումների իրականացում, մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ Բաժնի գործառույթներից բխող աշխատանքները և պատասխանատու է դրանց  ժամանակին ու որակյալ կատարման համար: Իրականացնում  է պաշտոնի  անձնագրով սահմանված  այլ  լիազորություններ:   

Հիմնական աշխատավարձը 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:

Մրցույթը կկայանա 03.05.2022թ. ժամը 10:00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:

3. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի քրեական վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.1-8) ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

     Մասնակցում է հանցագործությունների միասնական հաշվառման ոլորտը կարգավորող իրավական ակտերի մշակման աշխատանքներին, ինֆորմացիոն կենտրոնի ղեկավարությանը վիճակագրության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների և ընթացիկ հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը, աջակցում է գրանցված հանցագործությունների վերաբերյալ ոստիկանության ղեկավարությանը ներկայացվող տեղեկատվության պատրաստման աշխատանքներին, Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը: Իրականացնում  է պաշտոնի  անձնագրով սահմանված  այլ  լիազորություններ: 

Հիմնական աշխատավարձը 175.932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

Մրցույթը կկայանա 04.05.2022թ. ժամը 10:00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:

4. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.2-357ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

Ապահովում է Վարչության, տարածքային անձնագրային և տեղական ռեգիստրի ծառայությունների համակարգչային և հատուկ տեխնիկայի անխափան աշխատանքը, վերացնում անսարքությունները: Կատարում է հատուկ հաշվառման տվյալների բազաների վարում, ինչպես նաև համակարգչի միջոցով հատուկ հաշվառման և անձնագրային տվյալների ստուգումներ, սպասարկում և համակարգում է տեղական ռեգիստրների գործունեությունը: Իրականացնում  է պաշտոնի  անձնագրով սահմանված  այլ  լիազորություններ: 

Հիմնական աշխատավարձը 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:

Մրցույթը կկայանա 05.05.2022թ. ժամը 10:00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:

5. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնականի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.2-387) ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

6. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Եղեգնաձորի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.2-429ՀԱՐՑԱՇԱՐՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

Բաժանմունքի պետի ցուցումով իրականացնում է ընտրացուցակների ճշգրտման, տպագրման աշխատանքները, կատարում է նույնականացման քարտերի, անձնագրերի, փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերի հանձնում, կատարում է ՀՀ քաղաքացուն անձնագիր, նույնականացման քարտ տալու (փոխանակելու), անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու, անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության, բնակչի հաշվառման, հաշվառումից հանելու համար պահանջվող ստուգումներ և նշումներ, իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Իրականացնում  է պաշտոնի  անձնագրով սահմանված  այլ  լիազորություններ:

 Հիմնական աշխատավարձը 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:

Մրցույթը կկայանա 06.05.2022թ. ժամը 10:00-ին ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:

1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ 5-րդ և 6-րդ կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է`

  • ունի բարձրագույն կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
  • տվյալ պաշտոնի անձնագրում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • տիրապետում է (կարդում և կարող է բացատրվել) օտար լեզվի:

 Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմորդը).
  • քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները` բնօրինակների հետ,
  • տեղեկանք այն մասին, որ իր մոտ առկա չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 98-Ն որոշմամբ հաստատված հավելվածում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը.
  • հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) քաղաքացիական ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.
  • հայտարարություն` տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին.   
  • հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
  • հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.
  • արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
  • 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի.
  • անձնագրի պատճենը:
  • ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր (նույնականացման քարտ):
  • Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև  12.30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.04.2022 թ.:

ՀՀ քաղաքացիները ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության քաղաքացիական հատուկ ծառայության անձնակազմի կառավարման բաժին` 306 կամ 313 սենյակ:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0025, Նալբանդյան 130
Հեռ.` (011) 52-83-74  (ներքին 54-46), (010) 59-66-85 (ներքին 56-85),  (010) 59-64-56 (ներքին 54-56)