Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
26.10.2021 16:23
Հայտարարություններ և ծանուցումներ

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թ. հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով: Միաժամանակ, ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար նշված խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասերի աջ կողմերից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասերի վերևի հատվածներում:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ