1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության կողմից տրամադրվող անձը և ինքնությունը հաստատող փաստաթղթերի (նույնականացման քարտերի և անձնագրերի) նոր դիզայնի ընտրության նպատակով Ոստիկանությունը հայտարարում է մրցույթ՝ սկսած 2021թ. վականի հոկտեմբերի 15-ից՝ մեկամսյա ժամկետով:
Մրցույթին մասնակցել կարող են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, որոնք մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ք.Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք):
Աշխատանքները (դիզայներական լուծումները) պետք է ներկայացվեն փակ ծրարով` էսքիզի տեսքով։ Էսքիզները ներկայացվում են գունավոր՝ էլեկտրոնային կրիչի (վեկտորային ֆորմատով), ինչպես նաև՝ թղթի վրա (չափսը ընտրվում է մասնակցի կողմից)։ Մասնակիցն իր համար ստեղծում է նաև 5 նիշից բաղկացած ծածկանուն (թվերի և/կամ տառերի համակցությամբ), որն ամրագրում է բոլոր էսքիզների վրա: Աշխատանքին կցվում է նաև հակիրճ բացատրություն՝ էսքիզում օգտագործվող պատկերների և զարդանախշերի, դրանց օգտագործման նշանակության, խորհրդի և նպատակի մասին (անձը հաստատող փաստաթղթերի դիզայնին ներկայացվող հիմնական պահանջները):
Ծրարի մեջ պետք է տեղադրվեն նաև հեղինակի անձնական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, հեռախոսահամար) վերաբերյալ թերթիկ և անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
Մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը` նույն հրամանով սահմանված կարգով:
Մրցութային ֆոնդը կազմում է երեք միլիոն ութսուն հազար (3.080.000) ՀՀ դրամ:
Մրցութային ֆոնդը համամասնորեն, կախված աշխատանքի ամբողջական կամ մասնակի ընտրությունից, բաշխվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակների միջև:

Հայտերն ընդունվում են մինչև 2021 թ. նոյեմբերի 15-ը, ժամը 17:00-ն