ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) մրցույթ

11.08.2020 13:18 Միջոցառումներ

Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ մրցույթ։ Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։
Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու՝
▪ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը,
▪ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը,
▪ քաղաքացիներին անհետաձգելի օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ՝ անհատ քաղաքացիներ։ Հաղթողը կպարգևատրվի Ոստիկանության ղեկավարության կողմից։
Հայտերն ընդունվում են մինչև ս/թ․ օգոստոսի 21-ը։
Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ էսքիզները խնդրում ենք ուղարկել e_karapetyan@police.am Էլեկտրոնային փոստին։
Մանրամասների համար կարող եք զանգահարել +37410-59-69-61 հեռախոսահամարով։