ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի մայիսի 4-ից սկսած՝ նախնական գրանցմամբ կիրականացվեն նաև հետևյալ գործողությունները․
1․ Հայաստանի Հանրապետություն ներմուծված (այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներից) տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետությունում 1-ին անգամ գրանցում և հաշվառում (միայն ներմուծողի անվամբ)․
2. տրանսպորտային միջոցների գրանցում և հաշվառում (միայն ձեռք բերողի անվամբ), եթե տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել հետևյալ եղանակներով՝
ա. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով,
բ. հարկադիր կատարողի կամ սնանկության գործերով կառավարչի հետ կնքված օտարման պայմանագրով կամ ապրանքային բորսայից տրանսպորտային միջոցը ձեռք բերելու մասին արձանագրությամբ կամ պայմանագրով,
գ. գրավի առարկա տրանսպորտային միջոցի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու միջոցով սեփականության իրավունքը գրավառուին անցնելը հավաստող օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերով.
դ․ ժառանգություն ստանալու միջոցով:
3․ տրանսպորտային միջոցների վերասարքավորման ձևակերպում․
4․ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարինում նորով․
5․ տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանում և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառման վերականգնում։

Գործողությունները տեղերում իրականացնելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ info@roadpolice.am էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ