1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտարարություն

Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։
Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.00-ից մինչև միջոցառման ավարտը, փակ կլինեն դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցները՝ Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Թումանյան փողոցների խաչմերուկից, Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Վարդանանց փակուղի, Արամի փողոցը՝ Խանջյան-Արամի փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյան հրապարակից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Բուզանդի փողոցը՝ Բուզանդի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից։
Ժամը 20.00-ից կսահմանափակվի նաև հետևյալ հասցեներ քաղաքացիների ելումուտը՝ Վարդանանց փողոցի 2-ից 16 զույգ համարի հասցեներ, 16/1, 16/2, 5-ից 11 կենտ հասցեներ, 11/4 և հարակից շինություններ, Հանրապետության փողոցի 59-ից 67 կենտ համարի հասցեներ, 58-ից 70 զույգ համարի հասցեներ և հարակից շինություններ, Տպագրիչների փողոցի 3-ից 5Ա կենտ հասցեների շենքեր, 4 և 6 զույգ հասցեների շենքեր և հարակից շինություններ, Նալբանդյան փողոցի 46-ից 50 զույգ համարների շենքեր, 50/1, 50/2, 50/3 և հարակից շինություններ։
Հանրապետության հրապարակ քաղաքացիների մուտքը կթույլատրվի ժամը 18.00-ից։
Խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին վերոնշյալ օրերին և ժամերին ավտոմեքենաները նախապես դուրս բերել նշված տարածքներից։
Բացի այդ, նույն օրը ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանցկացվեն ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր, որոնց ընթացքում կսահմանափակվի երթևեկությունը՝ հետևյալ փողոցներում։
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12.00-ից 13.00-ն, փակ կլինի Գայի պողոտան՝ Գայի պողոտա- Գյուլիքևխյան փողոցի խաչմերուկից Գայի պողոտա- Թոթովենցի-Նանսենի փողոցների խաչմերուկ։
Ժամը 14.00-ից 15.00-ն Գարեգին Նժդեհի փողոցը՝ Գարեգին Նժդեհի-Մայիսի 9 փողոցների խաչմերուկից Գարեգին Նժդեհի հրապարակ։
Ժամը 14.30-ից 15.30-ը Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկ։
Ժամը 14.00-ից 15.00-ն Տիգրան Պետրոսյան փողոցը՝ Տիգրան Պետրոսյան-Սասնա ծռերի փողոցի խաչմերուկից։
Ժամը 14.00-ից 15.00-ն Ազատության պողոտան՝ Լամբադա կամրջից Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկ։
Ժամը 14.00-ից 15.00-ն Էրեբունու փողոցը՝ Էրեբունու հրապարակից Էրեբունու-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկ։