1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

????Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտարարվում է ընդունելություն ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար

Հայտարարվում է ընդունելություն ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար

ՆԳՆ Համայնքային ոստիկանության ձևավորմամբ տարածքային ստորաբաժանումներում ստեղծվելու են ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցող ստորաբաժանումներ:

Ուղեկցող ստորաբաժանման ծառայողներն իրականացնելու են ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումներ դեպի դատարան, քրեակատարողական հիմնարկ, ձերբակալվածներին պահելու հիմնարկ, բժշկական հաստատություն և այլն:
Հետագայում նախատեսվում է կալանավորված անձանց ուղեկցումները վերապահել քրեակատարողական ծառայությանը` ոստիկանությանը թողնելով միայն ձերբակալվածների ուղեկցումը:
Ծառայությունը հագեցած կլինի հատուկ սարքավորումներով, ժամանակակից տեխնիկայով և նորագույն տրանսպորտային միջոցներով:

Ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար կարող են դիմել միջնակարգ կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները:

Ծառայության անցնելու դեպքում ոստիկանն օգտվում է մի շարք սոցիալական երաշխիքներից, մասնավորապես`
• պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի և նրա մերձավոր ազգականների առողջական վիճակի անվճար հետազոտումն ու բուժումը․
• պետությունը հոգում է յուրաքանչյուր տարվա համար ոստիկանության ծառայողի առողջապահական ապահովագրության սոցիալական փաթեթի անվճար տրամադրումը․
• պետությունը պարբերաբար նախաձեռնում է ոստիկանության ծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու ծրագրեր: Ներկայումս ներդրվել է ոստիկանության ծառայողի ատեստավորման համակարգը, որը հնարավորություն է տալիս ծառայողին ընդհուպ կրկնապատկելու իր աշխատավարձի չափը:

ՆԳՆ բարեփոխումերի շրջանակում քննարկվում է նաև սոցիալական այլ երաշխիքների հնարավորությունը:

Մանրամասների համար դիմել ՆԳ նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 130 կամ զանգահարել 010 59 61 22 կամ 010 59 65 38 հեռախոսահամարներին: