1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարում է ընդունելություն՝ պետական պահպանության գլխավոր վարչությունում պաշտոնի նշանակվելու համար

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարում է ընդունելություն՝ պետական պահպանության գլխավոր վարչությունում պաշտոնի նշանակվելու համար

ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կազմում ձևավորվող քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության աշխատանքների կազմակերպման բաժնի կրտսեր և միջին խմբերի թափուր հաստիքները համալրելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հայտարարում է ընդունելություն:
Միջին խմբում ընդունելության համար կարող են դիմել ինչպես ՆԳՆ ոստիկանության գործող և նախկին ու ՓԾ ծառայողները, այնպես էլ բարձրագույն կրթություն ունեցող, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) 18-ից 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող ՀՀ այն քաղաքացիները, որոնք անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:
Կրտսեր խմբում ընդունելության համար կարող են դիմել ինչպես ՆԳՆ ոստիկանության գործող և նախկին ու ՓԾ ծառայողները, այնպես էլ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) ՀՀ 18-ից մինչև 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող արական սեռի այն քաղաքացիները, որոնք անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:
Ընդունելության համար սահմանվում է 60 հաստիք, որից՝
27 հաստիք՝ Երևան քաղաքում
3 հաստիք՝ Շիրակի մարզում,
3 հաստիք՝ Լոռու մարզում,
3 հաստիք՝ Տավուշի մարզում,
3 հաստիք՝ Արագածոտնի մարզում,
3 հաստիք՝ Կոտայքի մարզում,
3 հաստիք՝ Գեղարքունիքի մարզում,
3 հաստիք՝ Արմավիրի մարզում,
3 հաստիք՝ Արարատի մարզում,
3 հաստիք՝ Վայոց ձորի մարզում,
6 հաստիք՝ Սյունիքի մարզում:

Փաստաթղթերն ընդունվում են դեկտեմբերի 1-ից՝ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում (ք. Երևան, Մ. Սարգսյան փողոց 1/1), ժամը 9.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-29-73-52 հեռախոսահամարով: