ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՀ ոստիկանությունը 10 օրով երկարաձգում է ԱՎՎ ու ենթակա տարածքային ստորաբաժանումների գործունեության դադարեցումը
31.03.2020 18:42
Հայտարարություն

Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են, ՀՀ ոստիկանությունը նույնպես շարունակում է դադարեցնել անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը (անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին կամ թողնել հաղորդագրություն avv@police.am էլ. փոստի հասցեին):