Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է
02.09.2024 11:30
Անհետ կորածի հայտնաբերում

Սեպտեմբերի 1-ի ժամը 14.07-ին ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն 2010 թ. ծնված Հռիփսիմե Ավագյանի անհետ կորելու մասին հաղորդում էր ստացվել: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 2-ի ժամը 10-ի սահմաններում 14-ամյա Հռիփսիմե Ավագյանը հայտնաբերվել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: