Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Մեծամորում
12.03.2020 11:20
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 11-ին, ժամը 13.25-ին, Մեծամոր քաղաքում հայտնաբերել և Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 24-ամյա Էրիկ Վ.-ին, որը մարտի 9-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: