Արմավիրի մարզի քրեական ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել արմավիրցի 37-ամյա մի տղամարդ, որը սեպտեմբերի 3-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
