Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը մայիսի 29-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդու: 2012 թվականից նա հետախուզվում էր խարդախություն և յուրացում կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: