ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

28.02.2023 11:52 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իրար են բախվել «Նիսան Տիդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիդայի» 62-ամյա ուղևորուհին, «Օպելի» 37-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 26-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գառնի-Հացավան ճանապարհին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. փետրվարի 28-ին 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 11,3-րդ կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: