ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
11.06.2024 11:14
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 11-ին մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 20-ամյա Տիմուր Ս.-ն: Նա 2023 թ. հունվարի 24-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: