ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճամբարակի ոստիկանները բացահայտեցին թանկարժեք հեծանիվի գողության դեպքը՝ հայտնաբերելով գողոնը

26.07.2021 11:18 Գողություն

Հուլիսի լույս 6-ի գիշերը ոստիկանության Ճամբարակի բաժին հաղորդում էին տվել, որ Դրախտիկ գյուղի հարակից լողափից գողացել են մի տղամարդու թանկարժեք հեծանիվը։ Ըստ տուժողի՝ իրեն պատճառվել էր 1 միլիոն դրամի վնաս։ Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ գտնելով հետքը։ Նրանց տեսադաշտում հայտնվեց Ճամբարակի 38-ամյա մի բնակիչ, որը հրավիրվեց բաժին ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվեց։ Նա ներկայացրեց նաև հեծանիվը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: