1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները Սյունիքում մի քանի կիլոգրամ ափիոն ու հերոին են հայտնաբերել․ 4 անձ ձերբակալվել է

Ոստիկանության ՔՈԳՎ  թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկություններ ձեռք բերվեցին առանձնապես խոշոր չափերի հերոինի և ափիոնի ապօրինի շրջանառության վերաբերյալ։ Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Համագործակցված ու պրոֆեսիոնալ միջոցառումների արդյունքում փետրվարի 22-ին Սյունիքի մարզի Ալվանք գյուղից Շվանիձոր տանող ճանապարհին իրավապահները հայտնաբերեցին առանձնապես խոշոր չափերի՝ 4 կիլոգրամ 290 գրամ հերոին և 2 կիլոգրամ 100 գրամ ափիոն։ Թմրամիջոցներով փաթեթները պարկի մեջ էին, պարկն էլ թաղված էր։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, թե ում  համար էր թմրամիջոցները բերվել։ Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հայտնաբերեցին ու ՔՈԳՎ բերման ենթարկեցին չորս անձի, որոնցից մեկը՝ օտարերկրյա քաղաքացի։ Բերման ենթարկվածները ներկայացվեցին նախաքննական մարմնին ու ձերբակալվեցին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: