1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հերոին, մեթամֆետամին, մարիխուանա. ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և նախաքննական մարմնի հետ համագործակցությամբ բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության, այսպես ասած՝ հերթական շղթան։ Ապրիլի 21-ին Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվեցին ու, թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեցին երկու տղամարդ, որոնց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով հերոինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, թե բերման ենթարկվածները ումից են ձեռք բերել թմրամիջոցի նմանվող զանգվածները։ Տղամարդը ևս հայտնաբերվեց և, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Տղամարդու խուզարկությամբ և մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ, դանակներ, մահակ և այլն։ Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև բերման ենթարկվածի բնակարանը։ Դարձյալ հայտնաբերվեցին տարբեր քաշերով հերոինի, մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, հոգեմետ դեղահաբեր և այլն։ Տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: