1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ձերբակալվել է թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ․ մայրաքաղաքի պարեկների հերթական բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 17-ին` ժամը 12.55-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում ծառայություն իրականացնելիս նկատել են հողի մեջ ինչ-որ բան թաքցնող և բջջայինով այդ գործողությունը լուսանկարող երիտասարդի։
Կասկածը, որ նա թմրանյութ է տեղադրում, հաստատվեց շուտով:
Երիտասարդը, տեսնելով մոտեցող պարեկներին, փորձել է փախչել՝ ընթացքում գրպանից նետելով փաթեթներ։ Փախուստը կարճ է տևել: Ժամը 13.05-ին նա ձերբակալվել ու տարվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
Պարզվել է, որ մայրաքաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 33 տարեկան տղամարդը համացանցով մարիխուանայի փաթեթներ էր ձեռք բերել՝ տեղադրելով իրացնելու նպատակով։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել է ընդհանուր 33 գր․ քաշով թմրանյութի 19 փաթեթ։

Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Հատկապես պատանիները փաթեթով թմրամիջոց տեղադրելուն վերաբերում են որպես վարձատրվող աշխատանքի։
Սա, մեղմ ասած, ճակատագրական սխալ է։
Թմրամիջոցով փաթեթներ տեղադրելը քրեաիրավական իմաստով ևս թմրամիջոցի իրացում է, ընդ որում' շահադիտական նպատակներով։
Այս հանցանքի համար նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: