ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները կրկին սահման մեկնեցին /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Օրերս ոստիկանության զորքերի 1033 զորքերի ծառայողները մեկնեցին Տավուշ՝ իրականացնելու մարտական հերթապահություն:
Ինչպես այսպիսի ամեն արարողության, այս անգամ էլ նրանց դիրքեր էր ճանապարհելու եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Նա դիմելով դիրքապահ ոստիկաններին՝ շնորհակալություն հայտնեց դժվարին ու հայրենանվեր ծառայության համար ու մաղթեց խաղաղ երկինք:
Սահմանապահ ոստիկանները երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքերն ու աղոթեցին:
Շարային քայլով, հպարտ ու ամուր կեցվածքով ոստիկանները մեկնեցին սահման:
Հաջորդ օրը նույն դիրքերից մարտական խնդիրը կատարած վերադարձան ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողները:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ տոներին նրանք անսասան են պահել պետական սահմանի դիրքերը, իսկ նրանց գործընկերները երկրի ներսում պահպանել են հասարակական կարգը. «Ձեր, ձեր գործընկերների ու մեր զինվորների շնորհիվ է, որ խաղաղություն է տիրում Հայաստանում: Դուք դա պարտադրում եք թշնամուն»,- ասաց ոստիկանության պետը:
Ծառայությանը աչքի ընկած մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին, շարքում կանգնած բոլոր ծառայողներին հայտարարվեց շնորհակալություն:
Ոստիկանները մի քանի օր կվայելեն վաստակած հանգիստն ու կրկին կանցնեն ծառայության: