ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողի մոտից հայտնաբերվեց թմրամիջոց

Հետախուզվողի մոտից հայտնաբերվեց թմրամիջոց

«Կանալ-պատնեշ» հակաթմրանյութային միջոցառման շրջանակներում, հունիսի 1-ին, ժամը 11-ն անց 50-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Խուդյոկովի փողոցի հյուրանոցային համալրներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժին բերման են ենթարկել 2017թ. սեպտեմբերի 4-ից Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հետախուզվող, 1994 թվականին ծնված Տիգրան Ե.-ին և 1992 թվականին ծնված Վլադիմիր Պ.-ին:
Տիգրան Ե.-ի տաբատի գրպաններից հայտնաբերվել է բժշկական կաթուցիչ և 7 հատ թղթե փաթեթ, որոնց մեջ լցված են եղել մոտ 14.5 գրամ մուգ շագանակագույն յուրահատուկ հոտով թութունանման զանգված, իսկ Վլադիմիր Պ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է սև պոչով բժշկական կաթուցիչ, որի ապակյա հատվածում առկա է եղել մուգ շագանակագույն զանգված:
Տիրգրան Ե.-ն կալանավորվել է:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: