ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մարտի 3-ին Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 20-ամյա Էդգար Ա.-ին, որը մարտի 2-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մարտի 3-ին, ժամը 19.50-ին, Աճառյան փողոցից բերման են ենթարկել 24-ամյա Սերգեյ Ա.-ին, որը մարտի 2-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 3-ին, ժամը 20.50-ին, բաժին է ներկայացել 20-ամյա Վանուշ Մ.-ն, որը մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: