Ապարանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվող տղամարդուն
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 3-ին Կայք գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդու։
Նա 2025 թվականի սեպտեմբերի 2-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր գողության փորձի, սպանության փորձի, պետական սահմանն ապօրինի հատելու, կողոպուտի փորձի, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք:
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
