Հետախուզվում էր խարդախության համար
07.12.2018 12:09
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ին, ժամը 13.45-ին, Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 84 շենքից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արմեն Բ.-ին, որը նոյեմբերի 7-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: