ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

47-ամյա տղամարդը հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար

47-ամյա տղամարդը հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար

Ոստիկանության ՔՀԳՎ ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ, հուլիսի 2-ին՝ ժամը 15.05-ին, Թոթովենցի փողոցի 4-րդ նրբանցքում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արսեն Գ.-ին, որը 2018թ. մայիսի 25-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը) կայացված դատավճռով պատիժը կրելուց խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արսեն Գ.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: