Բերման ենթարկվեց Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից
10.07.2018 09:19
Հետախուզվողի հայտնաբերում

Հուլիսի 10-ին` ժամը 01.05-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Հովհաննես Գ.-ն, որը 2018թ. հունվարի 8-ից հետախուզվում էր Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի մեղադրանքով (Գողությունը):
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: