ՊՊԾ և ՈԶ ծառայողները խարդախության համար հետախուզվողի են հայտնաբերել
10.07.2020 11:25
Հետախուզվողի հայտնաբերում

Հուլիսի 9-ին ոստիկանության ՊՊԾ գնդի և ՈԶ ծառայողները Երևանի Հաղթանակի կամրջից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30-ամյա Արթուր Կ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: