ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը՝ Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը՝ Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 14-ին՝ ժամը 04.50-ին, Մինսկ-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 1955 թ. ծնված Ռուստամ Շ.-ն, որը հունիսի 7-ից ՌԴ ՆԳՆ Տամբովի տարածաշրջանի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի /«խարդախություն»/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Ռուստամ Շ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: