Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
12.02.2020 10:45
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների և Աբովյանի քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 11-ին, ժամը 16.40-ին, նախաքննական մարմնին է ներկայացել 17-ամյա Նաիրա Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: