ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանության սպառնալիքներ տվողը ներկայացել է ոստիկանություն

Սպանության սպառնալիքներ տվողը ներկայացել է ոստիկանություն

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 11-ին՝ ժամը 14.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Արման Գ.-ն, որը հունիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):
Արման Գ.-ն ներկակացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: