Նոր Նորքի ոստիկանները ավազակության համար հետախուզվողի են հայտնաբերել
18.03.2020 10:20
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 17-ին, ժամը 11.00-ին, Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի մի տնից բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող 45-ամյա Արմեն Ա.-ին:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: