«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում
15.06.2018 09:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 14-ին՝ ժամը 11.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Գագիկ Կ.-ն, որը հունիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքով՝ դատաքննությունից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: