Խարդախության մեղադրանքով հետախուզվողը՝ կամավոր
17.07.2018 11:43
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 16-ին՝ ժամը 13.40-ին, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Թովմաս Հ.-ն,որը 2017թ. օգոստոսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Խարդախությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: