ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդը

22.06.2018 11:03
Հայտնաբերվեց նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդը

«Հետախուզում 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 21-ին՝ ժամը 14.30-ին, Արին-Բերդի փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Յուրա Ա.-ն, որը հունիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):