Նոր Նորքի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողին Մայիսի 9-ի փողոցում հայտնաբերեցին
27.06.2018 09:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 26-ին՝ ժամը 22.20-ին, Մայիսի 9-ի փողոցից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Հայկ Ա.-ին, որը ս/թ. հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: