Թեհրան-Երևան չվերթի ուղևորը՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունիսի 28-ին՝ ժամը 13.45-ին, Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և նույն օրը 16.00-ին Արտաշատի բաժին է տեղափոխվել 1992 թ. ծնված Սարգիս Մ.-ն, որը փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը):
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սարգիս Մ.-ն ներկայացվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: