Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը՝ կամավոր
29.09.2017 10:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի և Նոր Նորքի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11.45-ին, կամավոր բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Արման Բ.-ն, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: