ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Մայիսի 25-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Երևանի Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել և վարչություն բերման են ենթարկել, Աբովյան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված, Սմբատ Պետրոսյանին:
Պետրոսյանը 2016 թվականի հունիսի 18-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր` սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: