ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հայտնաբերվել են հետախուզվողներ

Հայտնաբերվել են հետախուզվողներ

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՔՀԲ ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 24-ին, ժամը 11.00-ին, Փարաքար գյուղից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սերգեյ Գ.-ին, որը ս.թ. հունվարի 26-ից ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:

***

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 24-ին, ժամը 17.00-ին, Վանաձոր քաղաքի հաշվառման քննական բաժանմունքիում նույն բաժանմունքի ծառայողների և բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից հայտնաբերվել և ոստիկանության Գուգարքի բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Նարեկ Պ.-ն, որը 26.07.2017թ-ից հետախուզվում է ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի (ՃԵԿ-ի կանոնները խախտելը) մեղադրանքով` դատաքննությունից թաքնվելու համար:

***

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, ԹԱՇԴՊՎ Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ, օպերատիվ տվյալներն իրացնելիս օգոստոսի 24-ին, ժամը 17.30-ին, Չեխովի փողոցի թիվ 16 տնից հայտնաբերել և բաժին է հրավիրվել 1974 թ. ծնված Արմեն Զ.-ն, որը ս.թ. հուլիսի 7-ից հետախուզվում էր ՌԴ Բելգորոդի մարզի ՔՊԻՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (Արտոնագրային իրավունքը խախտելը) 4-րդ մասի և 159.2 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով (խարդախությունը)` պատժից կրումից խուսափելու համար:

***

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության ՔՀԲ և ՀՈԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 25-ին, ժամը 05.25-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օ/կ-ից բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Միքայել Ղ.-ն, որը 2017թ. ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:

***

«Կանեփ-կակաչ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության Արագածի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ օգոստոսի 25-ին, ժամը 12.20-ին, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում և Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գրիգոր Մ.-ին, որը ս.թ. օգոստոսի 1-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

***

«Կանեփ-կակաչ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տեղեկություներն իրացնելիս և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 25-ին, ժամը 23.00-ին, Գանձակ գյուղի Տերյան 19 հասցեից ոստիկանության Գավառի բաժին է բերման ենթարկվել 1977 թ. ծնված Խաչատուր Հ.-ն, որը օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության հանցափորձ) 1-ին մասի մեղադրանքով:

***

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 26-ին, ժամը 14.07-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի փողոցից բերման են ենթարկել 1949 թ. ծնված Էդուարդ Հ.-ին, որը ս.թ. օգոստոսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

***

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 26-ին, ժամը 07.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օ/կ-ից ոստիկանության Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 1997 թ. ծնված Մնացական Ք.-ն, որը 2016 թ. նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (Գողության հանցափորձ) 3-րդ մասի 1.1 կետի, 177 հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: