Բագրատաշենի ոստիկանները՝ Ուզբեկստանում կատարված գողության հետքերով
04.07.2018 09:46
Հետախուզվողի հայտնաբերում

Հուլիսի 3-ին` ժամը 11.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1980 թ. ծնված Աբրոր Է.-ն, որը մայիսի 16-ից հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՆ Սամարկանդի շրջանի Կուշրաբադի ՆԳԲ կողմից ՈՒՀ քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի «Գ» կետի հատկանիշներով (գողություն):
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: