Բագրատաշենի ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ Տուապսե քաղաքում գողություն կատարողին
16.07.2018 09:58
Հետախուզվողի հայտնաբերում

Հուլիսի 14-ին` ժամը 23.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Թովմաս Ա.-ն, որը 2018թ. ապրիլի 9-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի «Վ» կետի մեղադրանքով /գողություն/:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: